Երեք հարուստ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

թարգմանություն

Երեք հարուստ վիճում են ու վեճը հարդելու համար կգնան խիկար իմաստունի

մոտ։ Մենք եկել ենք իմանալու, թե մեզնից ով է հարուստ։

Դու խոսիր, դիմում է իմաստունը առաջին մարդուն։

Ես ոսկի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտի տեր եմ

հարստությանս չափ ու սահման չկա։