Երեք հարուստ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

թարգմանություն

Երեք հարուստ վիճում են ու վեճը հարդելու համար կգնան խիկար իմաստունի

մոտ։ Մենք եկել ենք իմանալու, թե մեզնից ով է հարուստ։

Դու խոսիր, դիմում է իմաստունը առաջին մարդուն։

Ես ոսկի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտի տեր եմ

հարստությանս չափ ու սահման չկա։

Բառառանական աշխատանք

Հնչում են օրերը

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

«Ինչքան աշխարհը սիրես»

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

բոսոր-կարմիր

հրե-

հրկեզ-վառվօղ

անդարձ-անվերադարձ

ճահճուտներ-լճացած ջրեր

թախիծ-թախիծ

ԱՐԾԻՎՆ ՈԻ ԿԱՂՆԻՆ

Եղավ՝ մի անգամ անտառի միջին Հարցեր
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին, Քո կարծիքով ինչո՞ւ է կաղնին երկար տարիներ ապրում։
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի, Ի՞նչ է նշանակում հավք։
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի: Գտե՛ք սխալը․ (ժամանակ դրին հինգհարյուր տարի։)
Բալլադից դո՛ւրս գրիր տաս հասարակ գոյական։

Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Continue reading

Վահան Տերյան «Աշուն»

Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան[2]։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․ «Մեր ցեղի անունը եղել է «Նալբանդենք», որովհետև այդ ընտանիքի մի քանի եղբայրները եղել են արհեստավոր-նալբանդներ և միաժամանակ հայտնի անասնաբույժներ Էրզրումի դաշտում։ Մի այլ աղբյուրից ստացածս տեղեկությունների համաձայն Նալբանդենք կոտորածից ազատվել են իբրև արհեստավորներ և ապաստան ու հովանավորություն են գտել տաճիկ զորքերի մեջ՝ իբրև նրանց համար պիտանի անասնաբույժներ և նալբանդներ։ Համենայն դեպս Էրզրումի շրջանում 1916-1917 թվականներին ես այդ ընտանիքից ոչ ոքի չկարողացա գտնել՝ չնայելով գործ դրած ջանքերին»[3]։

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս…

Վահան Տերյան․ Գիշեր

Երգում է քամին, լալիս է նորից, 
Անհույս ու անվերջ մղկտում է նա. — 
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, 
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական, 
Իմ պատերի տակ հեծում է անվերջ, 
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան, 
Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես, 
Դառնում է անկարծ ճիչով խելագար, 
Ահաբեկում է և կանչում է քեզ, 
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր…

Եվ անպատմելի ցավով է լցված 
Այդ երգը անանց հուսահատության.— 
Մթին գիշերում իմ սիրտը խոցված, 
Լացը հուսաբեկ ավերված իմ տան…

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, 
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Բառարան

մղկտալ-աղիողորմ լալ

թախիծ-տխրություն

տրտունջ-դժգոհություն

գանգատ-բողոք

խոլ-կատաղի

հեծնել-նստել վրան

մեղմիվ-ցածր ձայնով

լալկան-լացող

անկարծ-հանկարծ

ահաբեկել-վարկաբեկել

անանց-չանցնող

հուսաբեկ-հուսալքված

Իմ թումանյանական բառարանը

Մեր Ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
 Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Բառարան

Մըրրիկ-ուժգին

թեպետ-թեև

սըրբազան-սուրբ համարվող

անվեհեր-անվախ

զարկ-հարված

ցիրուցան-ցրված

Գործնական Քերականություն

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞,  ո՞ր)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին             գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարիցհաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջշարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններովերկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

337. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանումԿետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձիր բացատրե:

            Սուրդ կամ վահանդ նվիրիր տղային:
            սուր-ինչ

վահան-ինչ

Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
թռչուններ-ինչեր           

շներ-ինչեր

 Քամին ու ալիքը ընկերներ են:
քամի-ինչ           

ալիք-ինչ

Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էրանպատմելի աղմուկ՝ վնգստոց, կաղկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:
վնգստոց-ինչ

կաղկանձ-ինչ

ծղրտոց-ինչ            

փնթփնթոց-ինչ

խռխռոց-ինչ

Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսի մոտ,             տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

մայրս-ով

քույրս-ով

Սոֆին-ով

Ջեկին-ով

ես-ով

հաց-ինչ

կաթ-ինչ

միրգ-ինչ

միս-ինչ

338. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող բառեր գրելով կետերի փոխարեն:

            Ո՛չ կենդանիները, ո՛չ թռչունները, ո՛չ էլ մարդիք չեն խաբի աղվեսին, նա բոլորից էլ խորամանկ է: (ինչե՞րը)
            պայուսակը, անհրաժեշտ պարագաները, հացն ու ջուրը վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)
            Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց ձյան փաթիլներով, կենդանիներվ և թռչուններով: (ինչերո՞վ)
            Բակում , այգում կամ տանը պետք է փնտրեք: (որտե՞ղ)
            …, …, … ու … պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

339. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելովԴրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:

            Օրինակ՝
Նա շատ է ճամփորդել: (ինչո՞վ) — Նա գնացքով, նավով ու օդանավով շատ է ճամփորդել:

            Օդում տեսավ: (ինչե՞ր) թռչունները
            Բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ կան: (որտե՞ղ) այգում
            Հինգ րոպե առաջ դուրս եկան: (ովքե՞ր) մարդիք
            Վաղուց դեղին են: (ինչե՞րը) ծաղիկները

340. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելովԴրանք և, ու, կամ բառերով կապի՛ր կամ ստորակետով բաժանի՛ր:

            Այդ անգամ բազմաթիվ երեխաներ (ինչերի՞ն) ներկա եղան: տօնախմբությանը
            Փորձարարը (ո՞ւմ) խնդրեց, որ մոտենան: ոքնականին
            (Ինչպիսի՞) մետաղը ինձ շատ էր զարմացրել: վոսկե
            Մաթեմատիկան (ինչպիսի՞) գիտություն է: ճշգրիտ
            (Ե՞րբ) հանդիպում եմ նրան ու ինձ հետաքրքրող հարցեր տալիս: ամեն անգամ
            (Որտե՞ղ) ես շատ բան իմացա դրանց մասին: դպրոցում Advertisementsabout:blankREPORT THIS ADBy Արմինե Աբրահամյան • 

Երկուշաբթի

30 Հունվարի

Ծանոթանալ Թումանյանական օրեր նախագծին, ընտրել որևէ ստեղծագործություն և ընթերցել։ Ընթերցած ստեղծագործությունը ներկայացնելու եք վաղվա մայրենիի դասի ընթացքում։

Երեքշաբթի

31 Հունվարի

Կարդալ <Իմ երգը> բանաստեղծությունը, մի քանի նախադասութամբ ներկայացնել ստեղծագործության միտքը։

Լրացուցիչ աշխատանք

Ընտրել Թումանյանի բանաստեղծություններից մեկը, ընթերցել և ընթերցանության ձայնագրությունը հրապարակել բլոգում։

Չորեքշաբթի

01 Փետրվարի

<Իմ երգը> բանաստեղծության համար առաջադրանքներ կազմել կամ կատարել ընկերների կազմած առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք

Ծանոթանալ <Տերյանական օրեր> նախագծին և անգիր սովորել Տերյանի բանաստեղծություններից մեկը։

Հինգշաբթի

Իմ երգը

ՀԱՐՑԵՐ

1․ Բացատրիր հետևյալ միտքը։

(Անհուն հանքը իմ գանձերի)

2․ Ո՞ր թվականին է ստեխծվել ԻՄ ԵՐԳԸ բանաստեղծությունը։

3․Ինչու է Հովհաննես Թումանյանը բանաստեղծությունում ասում որ նա հարուստ է։